35194 դիտում
09:24 14-09-2018
Դատարանն ազատ է արձակել գյումրեցի օրենքով գող Արտյոմ Ղազարյանին․ իրավապահ համակարգում վրդովված են. aravot.am
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի որոշմամբ երեկ 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել օրենքով գող Արտյոմ Ղազարյանը, հայտնում է [url=https://www.aravot.am/2018/09/13/980706/]aravot.am[/url]-ը։
Վերջինս օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ Զապի քրոջ որդին է, որը մեկ տարի է՝ կալանավորված է։
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235 հոդված 1-ին մասով՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։ 2017 թվականի հունիսի 25-ին Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող «Պոնչիկ Մոնչիկ» սրճարանի դիմաց հնչել էին կրակոցներ, որովայնի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել 1981 թվականին ծնված Գեորգի Հակոբյանը։
Քրեական հետախույզները պարզել էին, որ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որին մասնակցել էին Արտյոմ Ղազարյանը, 1986 թ. ծնված Կարեն Սարգսյանը եւ տուժողը՝ 30-ամյա Գեորգի Հակոբյանը: Արտյոմ Ղազարյանն ավելի ուշ հայտնաբերվել ու կալանավորվել էր։
Կայքի տեղեկություններով, դատավոր Վարդան Գրիգորյանի այս որոշումը վրդովեցրել է իրավապահ համակարգի ներկայացուցիչներին։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2018/09/13/980706/]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
176344 դիտում
13:41 19-02-2021
ՇՏԱՊ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է․ հետո չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»
Այս բաժնից
538 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
745 դիտում
09:29 12-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի