Սթերլինգը պահանջում է «Սիթիից» բարձրացնել իր աշխատավարձը
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում:
Սթերլինգը «Սիթիից» պահանջում է իր շաբաթական աշխատավարձը 175 հազ. ֆունտից ավելացնել մինչև 275 հազ. ֆունտ, ինչը նրան կդարձնի պրեմիեր-լիգայի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը:
Ներկայումս «Մանչեսթեր Սիթիում» ամենաշատը վաստակում է Կևին դե Բրյույնեն՝ շաբաթական 250 հազ. ֆունտ, սակայն այն կարող է բարձրանալ մինչև 342 հազ.՝ հաշվի առնելով նրա պարգևավճարները և իմիջային իրավունքներից եկամուտները:
Ներկայումս Անգլիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող խաղացողը Ալեքսիս Սանչիսն է (շաբաթական 350 հազ. ֆունտ), այնուհետև՝ Հարի Քեյնը (300 հազ.), Մեսութ Օզիլը (300 հազ.) և Պոլ Պոգբան (290 հազ.):