211652_close_icon
views-count4193 դիտում article-date 22:16 14-09-2018

Արցախի խորհրդարանում ընդունել են Ֆրանսիայի Սենատում «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դըվինազին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության խորհրդարան է այցելել Ֆրանսիայի Սենատում «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դըվինազը: Բարձրաստիճան հյուրին նախ ընդունել է խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը: Կարևորելով ֆրանսիացի սենատորի այցը Արցախ Երևանում Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի նախօրյակին՝ ԱԺ նախագահը գոհունակությամբ ընդգծել է այն հանգամանքը, որ Ֆրանսիայի հետ տարիների ընթացքում հաստատված բարեկամական հարաբերությունները տարեց տարի զարգանում են: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժիլբեր Լյուկ Դըվինազը նշել է, որ Հայաստան է ժամանել ֆրանսիական պատվիրակությամբ կազմում և չէր կարող չօգտագործել առիթը նաև Արցախում լինելու համար: Հանդիպման ընթացքում ֆրանսիացի խորհրդարանականը ներկայացրել է Հայաստանում ունեցած հանդիպումները և ձեռք բերված պայմանավորվածությունները: Այնուհետև հանդիպումը շարունակվել է խորհրդարանի «Արցախ-Ֆրանսիա» բարեկամական շրջանակի անդամների մասնակցությամբ, որի ընթացքում արծարծվել են երկու երկրների միջև համագործակցության հիմնական ուղղություններին և առկա ներուժին, Արցախում ֆրանկոֆոնիայի հետևողական զարգացմանը և այս բնագավառում երիտասարդության համար նոր հնարավորությունների ստեղծմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը և Ֆրանսիայում ԱՀ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր