211652_close_icon
views-count75757 դիտում article-date 12:12 16-09-2018

Տարօրինակ որոշում Կոտայքի մարզի դատարանում. նախկինում մի քանի անգամ դատված, հրազենով սպանության փորձ կատարող «Բդոյին» «Հաստլիկ» մականվամբ դատավորը ազատ է արձակել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր «Մեծն» Վարդան Ստեփանյանի որոշմամբ դատարանի դահլիճից ազատ է արձակվել Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի բնակիչ, 41-ամյա Արմեն Գասպարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը կասկածվում է այս տարվա ապրիլի 24-ին Կոտայքի մարզում սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու, պահելու, օգտագործելու մեջ: Նա նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, հանցագործ աշխարհում էլ ճանաչված է «Բդո» մականվամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանության փորձի շրջանակում նրա նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննչական մարմինը բազմիցս ծանուցագրեր է ուղարկել «Բդոյի» բնակության վայր, մի քանի անգամ բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել, սակայն «Բդոն» մինչև սեպտեմբերի 14-ը եղել է «անհասանելի ջին»: Այդ օրը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախուզության խումբը (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի), ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Իսրայելյանի) գլխավորությամբ, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում Չարենցավանում հայտնաբերում են «Բդոյին» և բերման ենթարկում ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվում է: Ձերբակալման որոշումը բողոքարկվում է դատարան, որտեղ էլ դատավոր «Մեծն» Վարդան Ստեփանյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Հաստլիկ» մականվամբ, ցուցաբերում է ոչ մասնագիտական հմտություն և անհեթեթ պատճառաբանություններով հրազենով սպանության փորձ կատարող «Բդոյին» , ով Երևանում 2 անձի սպանության գործով նույնպես անցնում է և միշտ «թռած է եղել» դատական նիստերից՝ բաց է թողնում դատարանի դահլիճից: Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժածների հարազատները, ովքեր չցանկացան տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Բա ասում էին իրավիճակ է փոխվել, արդարությունն արդեն հաղթելու է, եթե սա է իրավիճակի փոփոխությունը, որ դատավորը լուրջ հանցանքների մեջ մեղադրվողին ազատ է արձակելու, ապա նման իրավիճակի փոփոխություն մենք չէինք ուզում: Դատական համակարգի գլխավոր պարագլուխ Գագիկ Հարությունյանին թողնես ամպագոռգոռ կհայտարարի, թե իրավիճակը փոխվել է դեպի արդարություն: էն արդարությունը կպնի ձեր ջանին, որ էսպես է լինելու: Մենք մազոխիստ չենք, բայց նույն բանը կցանկանայինք նման դատավորի գլխին գար: Նոր էդ ժամանակ կիմանար, ինչ բան է սևը, ինչ բան է սպիտակը: Նման դատավորներն են, որ բռնաբարում են արդարադատությունը ու հանգիստ վեր են ընգնում իրենց կաբինետներում՝ նստատեղը հարմարեցնելով փափուկ բազկաթոռին»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի դատախազության դատախազ Մնացական Սարգսյանը բողոքարկելու է «Մեծն դատավոր» Վ. Ստեփանյանի որոշումը, քանի որ իր գործի գիտակ դատախազը, ուսումնասիրելով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության / վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի/ որոշմամբ ստեղծված քննչական խմբի քննիչները կատարել են հսկայածավալ ճիշտ և գրագետ գործողություններ ու բոլոր ձեռք բերված փաստերն ու ապացույցները ժողորդի լեզվով ասած՝ «ցեմենտ բետոնված են»: Իսկ քննչական մարմինն էլ դիմելու է դատարան, որպեսզի առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվող «Բդոն» կալանավորվի: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/25/1094566/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 24-ին սպանության փորձ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հրազենային թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխվել երիտասարդ տղա։ Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ռոման Կիրակոսյանի, ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանն ու Չարենցավանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ հրազենային վիրավորում ստացած քաղաքացին Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ՝ 23-ամյա Հովհաննես Թադևոսյանն է։ Իրավապահները պարզել էին նաև, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել Ալափարս-Չարենցավան ավտոճանապարհին գտնվող «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ենթակայանին հարակից, ԽՍՀՄ տարիներից կառուցված ջերմոցների մոտից։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները Չարենցավանի հիվանդանոցի բակից ապօրինի հրազեն պահելու կասկածանքով Չարենցավանի ոստիկանություն էին բերման ենթարկել վիրավորի հորեղբորը՝ համագյուղացի, 53-ամյա Հարություն Թադևոսյանին։ Նրա մոտ հայտնաբերվել էր ակոսափող հրազեն, իսկ Հ. Թադևոսյանը հայտարարել էր, որ ժամեր առաջ իր ազգականը զանգահարել է իրեն և հայտնել, որ «Բդո» մականվամբ քաղաքացին հրազենային վնասվածք է պատճառել իր եղբոր որդի Հովհաննեսին՝ նկատի ունենալով հիվանդանոց տեղափոխված Հ. Թադևոսյանին և այդ ժամանակ ինքը ինքնապաշտպանության նպատակով իր անվամբ հաշվառված նշված հրազենը վերցրել էր իր հետ և ժամանել Չարենցավանի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ [b]Կոտայքի մարզի դատավոր Վարդան Ստեփանյան է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0203524001537085970453128.jpg[/img] [b]«Բդո» մականվամբ՝ 41-ամյա Արմեն Գասպարյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0648694001537086061105075.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր