3878 դիտում
13:05 16-09-2018
ԱՄՆ Պետդեպարտամենտը վարագույրների վրա 52 հազար դոլար է ծախսել
ԱՄՆ Պետդեպարտամենտը պատվիրել է հատուկ վարագույրներ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ լիազոր ներկայացուցիչ Նիկի Հեյլիի նստավայրի համար՝ հայտնում է The New York Times-ը։ Վարագույրները եւ դրանց բացել-փակելու մեխանիզմները պետության վրա մոտ 53 հազար դոլար են նստել։ Ներկայացուցչի պենտհաուսը մի ամբողջ հարկ է զբաղեցնում, տարածքի մակերեսը 550 մ/ք է։ Լուսամուտներից երեւացող Նյու Յորքի համայնապատկերը կարեւոր առավելություն է պաշտոնական արարողություններ անցկացնելու համար։ Միայն վարագույրները 29,9 հազար են արժեցել, եւս 22,8 հազար վճարվել է մեխանիզմների համար։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Քենեդին բացատրել է, որ վարագույրները տարիներով կօգտագործվեն, եւ դրանք անհրաժեշտ էին նաեւ անվտանգության համար։
Այս ամենի հետ մեկտեղ նշվում է, որ նման մեծ տարածք վարձելու համար ԱՄՆ-ը վճարում է ամսական 58 հազար դոլար։
Նմանատիպ նյութեր
4173 դիտում
20:38 23-03-2016
Բրիտանուհին իր Չիխուախուա տեսակի շան վրա 40 հազար դոլար է ծախսել
Այս բաժնից
907 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
916 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1384 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ