9842 դիտում
22:50 16-09-2018
Արծրուն Պեպանյանը դիմում է իշխանություններին. Ի՞նչ իրավունքով է թաղման իրավունք տրամադրվել սրբազան տարածքում ՖՈՏՈՇԱՐՔ
Գրող, հրապարակախոս, Վերելք միության հիմնադիր Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Երևանի քաղաքապետարանին:
«Հայ ժողովուրդը ամիսներ առաջ մեծ շուքով նշեց Սարդարապատի ճակատամարտի 100 -ամյակը, կարևորելով այդ ճակատամարտի և դրա մասնակիցների դերը հայության գոյատևման հարցում:
Երրորդ գյուղի գերեզմանցում գտնվում է այդ ճակատամարտում զոհված հայորդիների եղբայրական գերեզմանոց, ուր ամփոփված են այդ ճակատամարտում զոհված 9 սպաների, 9 զինվորների, ինչպես նաև 1920թ, բոլշևիկների կողմից գնդակահարված երեք սպաների աճյունները:
Վերելք միությունը արդեն քանի տարի Սարդարապատի ճակատամարտի օրը նշում է եղբայրական գերեզմանոցում խնկարկում անելով, տարածքը բարեկարգելով:
Իր երախտագիտութունը հայտնելով հերոսներին՝ Վերելք միությունը իր միջոցներով նախաձեռնել է հերոսների հուշակոթողի նախագիծը պատվիրելու աշխատանքները , նպատակ ունենալով եղբայրական գերեզմանոցը վերածել սրբավայրի:
Բայց ահա սեպտեմբերի 16-ին հայտնաբերեցի, որ եղբայրական գերեզմանոցում թաղում է իրականացվել, որը չկար մայիսի վերջին մեր այցի ժամանակ:
Առայժմ ձեռնպահ կմնամ կատարվածի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց, առայժմ դիմում եմ վարչապետին ու Երևանի քաղաքապետարանին՝ խնդրելով ուսումասիրել կատարվածը և հանդես գալ պարզաբանումով, թե ինչ իրավունքով, ինչու է թաղման իրավունք տրամադրվել սրբազան այդ տարածքում»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1500 դիտում
16:58 26-04-2017
Երևանում անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ են տրամադրվել մի շարք կազմակերպությունների
2113 դիտում
21:21 26-12-2017
Գույքահարկի գծով արտոնություն է տրամադրվել նկարիչներին՝ սեփականության իրավունքով պատկանող արվեստանոցների համար
21678 դիտում
10:10 07-05-2017
Հաց բերողի թաղման հանձնախմբի անդամները թաղման ժամանակ ինձ թողել էին ճանապարհին քարի նստած. Հաց բերողի մայր
Այս բաժնից
1285 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
916 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը