11191 դիտում
11:07 17-09-2018
Ոստիկանության և ՀՔԾ աշխատակիցները խուզարկություն են անցկացնում «Yerevan.today»-ի խմբագրությունում. Tert.am
ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և ՀՔԾ աշխատակիցներն այս պահին խուզարկություն են անցկացնում «Yerevan.today» կայքի խմբագրությունում: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/09/17/Yerevan-today/2793309]Tert.am[/url]-ին հայտնեց կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը: «Այլ մանրամասներ այս պահին չեմ կարող հաղորդել, ավելի ուշ կներկայացնեմ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կայքը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.
«Yerevan.Today-ի հարգելի այցելուներ, համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ, տեղադրել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը՝ իբրև թե նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր: Բայց միևնույն է՝ լայնորեն տարածվում է կեղծ տեղեկությունը, որը վերածվում է մեր կայքի դեմ լայն հակաքարոզչության:
Հայտնում ենք որ ձայնագրությանը տեղեկացել ենք պատահական, սեպտեմբերի 11-ին ճիշտ նույն ժամերին՝ 14:00 կողմերը, ինչ մեր այլ գործընկերները և համացանցից օգտվողները:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/09/17/Yerevan-today/2793309]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
6010 դիտում
15:08 17-09-2018
Քննչական կոմիտեն հաստատում է Yerevan Today կայքի խմբագրությունում խուզարկություն կատարելու լուրը
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին