211652_close_icon
views-count4033 դիտում article-date 13:15 17-09-2018

Դուգլաս Կոստան ներողություն է խնդրել իր արարքի համար և երկարատև պատժի կարժանանա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան ներողություն է խնդրել իր արարքի համար՝ «Սասուոլոյի» հետ խաղի (2:1) ժամանակ: Խաղի վերջին վայրկյաններին 28-ամյա բրազիլացին դաշտից հեռացվել էր «Սասուոլոյի» կիսապաշտպան Ֆեդերիկո Դի Ֆրանչեսկոյի դեմքին թքելու համար: «Ներողություն եմ խնդրում «Յուվենտուսի» երկրպագուներից այդ արարքի համար, դա չափից դուրս էր: Ներողություն եմ խնդրում նաև իմ թիմակիցներից, որոնք միշտ իմ կողքին են և դրական, և բացասական իրավիճակներում: Դա շատ ամոթալի էր, ես դա հասկանում եմ ու բոլորից եմ նորողություն խնդրում», ասել է Կոստան: Նշենք, «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին դատապարտել է Կոստայի արարքը և ընդգծել, որ վերջին երկար ժամկետով պատիժ կստանա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր