211652_close_icon
views-count2902 դիտում article-date 15:09 02-11-2015

«Բարսելոնան» ներողություն է խնդրել «Խետաֆեից»՝ իր խաղացողների «սարսափ» արարքի համար. տեսանյութ

«Բարսելոնան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում »Խետաֆեի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/01/69234/]խաղից [/url](2:0) հետո տեղի ունեցած միջադեպի առթիվ: Նշենք, որ Հելուինի օրվա առթիվ կատալոնյան ակումբի խաղացողները Հելոուինի դիմակներով ներծուժել են մամլո ասուլիսի սրահ, որտեղ այդ պահին լրագրողներին հարցազրույց էր տալիս «Խետաֆեի» կիսաապաշտպան Վիկտոր Ֆերնանդեսը: Իր հայտարարության մեջ կատալոնյան ակումբը նշել է, որ ֆուտոլիստները ոչ մի դեպքում մտադրություն չեն ունեցել վիրավորել «Խետաֆեի» խաղացողներին: «Ֆուտբոլիստների հայտնվելը ասուլիսի սրահում, երբ այնտեղ «Խետաֆեի» ֆուտբոլիստն էր խոսում, ցավալի և հանգամանքների պատահական բնույթ է կրել: Մենք ցանկանում ենք անձամբ ֆուտբոլիստից ներողություն խնդրել՝ ընդգծելով, որ հանգանքով ենք վերաբերվում նրան: Տեսաձայնագրությունը վկայում է, որ սրահ ներխուժած «Բարսելոնայի» խաղացողներինց մեկը ասում է. «Ո՞ւ ենք եկել: Մենք սխալ տեղ ենք հայտնվել»: Անկախ ամեն ինչից, թիմը ներողություն է խնդրում բոլորից, ում այս միջադեպը վիրավորել է, առաջին հերթին՝ «Խետաֆեի» խաղացողներին և երկրպագուներին», նշված է «Բարսելոնայի» հայտարարության մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր