211652_close_icon
views-count21861 դիտում article-date 10:57 19-09-2018

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում․ Այրվածքների կենտրոն տեղափոխված 82-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է

Երեկ, սեպտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունցեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց հերթապահ խումբը «ամբողջ մարմնի այրվածք՝ 3-րդ, 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ Երևանի այրվածքների կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոն է մեկնել Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի ղեկավարությամբ։ Ոստիկանները պարզել են, որ տեղափոխված քաղաքացին հանդիսանում է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ 82-ամյա Անդրանիկ Գեղամյանը, ով ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը ժամը 09։30-ի սահմաններում իրենց տանը իր կողմից ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից է ստացել այրվածքները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ, ժամը 19։20-ի սահմաններում Ա․ Գեղամյանը նշված կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է։ Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր