211652_close_icon
views-count2466 դիտում article-date 12:21 19-09-2018

Ֆորթ Թրամփ. Անջեյ Դուդան առաջարկել է Լեհաստանում ամերիկյան ռազմակայան տեղակայել ու կոչել Թրամփի անունով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Լեհաստանի՝ երկրում մշտական ամերիկյան ռազմակայան տեղակայելու վերաբերյալ դիմումը: Նա ընդգծել է, որ ապագա ռազմակայանը կարող է Ռուսաստանից պաշտպանվելու միջոց լինել և որ Վարշավան պատրաստ է «միլիարդներ» վճարել դրա կառուցման համար, գրում է [url=https://www.theguardian.com/world/2018/sep/18/fort-trump-us-military-base-poland-russia]The Guardian[/url]-ը: Թրամփն այդ մասին խոսել է Սպիտակ տանը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Հայտնի է, որ ԱՄՆ-ի ու Լեհաստանի ղեկավարները ռազմաբազայի շուրջ քննարկում են ունեցել, որի ժամանակ Դուդան կատակով նշել է, որ այն կարելի է կոչել Թրամփի անունով ՝ «Ֆորթ Թրամփ»: Թրամփը նշել է, որ համաձայնել է Դուդայի փաստարկների հետ առ այն, որ Ռուսաստանի գործողությունները, մասնավորապես՝ Վրաստանի և Ուկրաինայի հատվածների զավթումը, պահանջում է կոշտ պատասխան: «Կարծում եմ՝ շատ ագրեսիվ իրավիճակ է: Ես կարծում եմ, որ Ռուսաստանն ագրեսիվ է վարվել: Նրանք հարգում են ուժը: Նրանք հարգում են ուժը, ինչպես բոլորը: Եվ մենք ունենք աշխարհի ամենամեծ ուժը՝ հատկապես հիմա»,- ասել է Թրամփը:

Նմանատիպ նյութեր