Շաբաթվա մարդ է ճանաչվել Լեհաստանի նորընտիր նախագահ Անջեյ Դուդան
EUROMAG ամսագրի վարկածով անցնող շաբաթվա մարդ է ճանաչվել Լեհաստանի նորընտիր նախագահ Անջեյ Դուդան: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Լեհաստանի քաղաքական կյանքում ընդգծված ընդդիմադիր գործիչ, «Իրավունք և արդարություն» պահպանողական կուսակցության ներկայացուցիչ, Լեխ Կաչինսկու քաղաքական ժառանգորդ Դուդան 43 տարեկան է: Չնայած երկրի նոր ղեկավարի մասին հայտնի է ոչ շատ բան, այնուամենայնիվ, անվիճելի է, որ նրա քաղաքական կուսրը ուղղված կլինի ոչ թե Եվրամիության հետ հարաբերություններին, այլ՝ երկրի ներքին խնդիրներին:
Նոր նախագահը ներկայանում է որպես Լեհաստանի պաշտպան: Ընտանիքը, աշխատանքը, անվտանգությունը այն երեք հենասյուներն են, որոնց վրա նա կառուցում էր իր նախընտրական կամպանիան: