211652_close_icon
views-count963 դիտում article-date 11:12 25-05-2015

Լեհաստանի նոր նախագահ կդառնա Անջեյ Դուդան

Լեհաստանում կիրակի օրն անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության՝ exit-poll-ի արդյունքներով՝ հաղթանակ է տարել Անջեյ Դուդան: Ինչպես հաղորդել է Polskie Radio-ն, հարցումն անցկացրել է Ipsos ընկերությունը, որի տվյալներով՝ Դուդան, ով ունի «իրավունք և արդարություն» կուսակցության աջակցությունը, ստացել է ընտրաձայների 53%-ը: Նրա մրցակից, երկրի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ստացել է ընտրաձայների 47%-ը: Կոմորովսկին արդեն անձամբ ընդունել է իր պարտությունը ընտրություններում: «Չստացվեց: Այդպես են որոշել ընտրողները: Ժողովրդավարություն է ոչ միայն արդյունքները ճանաչելը, այլ նաև այդ արդյունքները հարգելը: Շնորհավորում եմ Դուդային»,-ասել է Բրոնիսլավ Կոմորովսկին: Ընտրությունների առաջին փուլն անցկացվել էր մայիսի 10-ին: Այդ ժամանակ դուդան ստացել էր ձայների 34,76%-ը, իսկ Կոմորովսկին՝ 33,77%-ը: Մյուս թեկնածուները՝ Յանուշ Կորվին-Միկկեն և Մագդալենա Օգուրեկը ստացել էին 5%-ից ավելի քիչ ձայն:

Նմանատիպ նյութեր