211652_close_icon
views-count13977 դիտում article-date 15:07 19-09-2018

Վորոնեժի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարում ողջ մնացած հայը պատմել է կատարվածի մասին

Վորոնեժի մարզում երկու ավտոբուսի ողբերգական բախումից հետո ողջ մնացած ուղևորներից մեկը՝ հայազգի Լևոն Ղազարյանը, պատմել է միջադեպի մասին: Հրաշքով փրկված Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «Հինգերորդ ալիքի» թղթակցին: «Հարվածն ուժեղ էր: Չգիտեմ՝ ինչքան մարդ կար ավտոբուսում, քանի որ քնած էի», - պատմել է տղամարդը: Տուժածը նաև նշել է, որ ավտոբուսի մի շարք այլ ուղևորներ նույնպես քնած էին ու արթնացել են ուժեղ հարվածից: Նախօրեին Վորոնեժի մարզի М-4 մայրուղու վրա երկու ուղևորատար ավտոբուս է բախվել, ինչի հետևանքով մահացել է հինգ, վնասվածքներ ստացել քսան մարդ: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

Նմանատիպ նյութեր