211652_close_icon
views-count74705 դիտում article-date 23:20 19-09-2018

Արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում. Սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող «Բդոն», ում նկատմամբ 2 այլ դատարանում էլ քրեական գործեր կան քննվող, այս անգամ չպլստաց. դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Եղվարդի դատարանի նստավայրում դատավոր Գեղամ Մարգարյանի նախագահությամբ շարունակվեց Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի բնակիչչ, 41-ամյա Արմեն Գասպարյանի նկատմամբ դռնփակ դատական նիստը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Մելքումյանը երեկ՝ սեպտեմբերի 18-ին, միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկասմյա կալանքի որոշում կայացներ Ա. Գասպարյանի նկատմամբ, ով կասկածվում է սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու, պահելու, օգտագործելու մեջ: Քիչ առաջ դատավոր Գ. Մարգարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խոհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Ա. Գասպարյանը, ով ավել շատ հայտնի է «Բդո» մականվամբ՝ կալանավորվեց: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/18/1105558/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 18-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն էր ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան , որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի բնակիչ, 41-ամյա Արմեն Գասպարյանի նկատմամբ, ով կասկածվում էր սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու, պահելու, օգտագործելու մեջ: Եղվարդի դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Շարիկ գլորող Կլոր» մականվամբ, դատական նիստը հետաձգել էր և նշանակել սեպտեմբերի 19-ին: Զարմանալի է, որ սույն «Մեծն» դատավորի տարօրինակ ու անհասկանալի որոշումները երբեք չեն դառնում դատական բարձրագույն ատյանի ղեկավարի, տվյալ դեպքում՝ Գագիկ Հարությունյանի քննարկման նյութ, մինչդեռ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] զանգահարած մեծ թվով քաղաքացիներ ասում էին, որ թե՛ Գ. Մարգարյանը, և թե՛ նրա հայրը, ով նույնպես, ըստ զանգողների, դատավոր է աշխատել, ալյումին, հավի ձու և այլ մանր- մունր գողություններ կատարողների դատական նիստը անցկացնում է «Մակարովի գյուլի պես», վճիռն էլ կայացնում է կարճ ժամանակում, իսկ այս դեպքում՝ նախկինում դատված, առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվող «Բդոյի» դատական նիստը հետաձգել էր: [b]Կալանավորված, «Բդո» մականվամբ 41–ամյա Արմեն Գասպարյանն է [/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0506840001537385169439885.jpg[/img] [b] Դատավոր Գեղամ Մարգարյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0210394001510078983545826.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր