211652_close_icon
views-count18378 դիտում article-date 17:50 15-03-2016

Արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում. Վերաքննիչ քրեական դատարանը չթողեց, որ մի ամբողջ ընտանիք կործանվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 15-ին, Վերաքննիչ քրեական դատարանում դատավորների հասցեին ավելի շատ լսվում էր. «Աստված Ձեր բալեքին պահի», «Դուք կանգնեցիք սոցիալապես անապահով ընտանիքի թիկունքին, Ձեր շնորհիվ մանկուց անմայր մեծացած, սակայն հոր խնամքին գտնվող ընտանիքը փրկվեց կործանումից», «Արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում» և այլ բացականչություններ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը որոշեց չեղյալ համարել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանի դատավճիռը, որով Դավիթ Մնացականյանը 2015-ի դեկտեմբերին կալանավորվել և դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: Դատավորներ` Մհեր Արղամանյանը, Մխիթար Պապոյանը և Սերգեյ Չիչոյանը ցուցաբերեցին իսկական մարդկային վերաբերմունք և կայացրեցին ճիշտ և համաչափ որոշում` Դ. Մնացականյանին ազատել կալանքից և որպես պատիժ նշանակեց 3 տարի պայմանական: Վերջինը դատարանի դահլիճից այսօր ազատ արձակվեց: Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Panorama.am մեր գործընկերների պատրաստած հոդվածն էր հրապաարակել, որտեղ նշվում էր, թե ինչպես են [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/23/77858/]4 երեխաները մնացել առանց ծնողների[/url]: Հրապարակումից հետո [color=#CC0000]SHAMSHYAN.com [/color]էին զանգահարել Երևանում գործող մի կազմակերպության աշխատանքային կոլեկտիվի անդամներ, ովքեր ցանկություն էին հայտնել [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/24/77939/]իրենց օգնությունը փոխանցել[/url] Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքին: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր