5969 դիտում
15:13 20-09-2018
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Մարտի 1-ի» գործով վճիռ՝ ՀՀ-ին պարտավորեցնելով դիմումատուին վճարել 20 600 եվրո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 15 600 եվրո վճարել հայցվորին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 5000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում: Այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ի [url=https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-186114%22]կայքը[/url]:
Հայցվորը պնդել է, որ նա 2008 թվականի մարտի 1-ին բռնության է ենթարկվել ձերբակալության ժամանակ, իսկ ոստիկանական բաժին հասնելուց հետո իշխանությունները չեն իրականացրել բռնության մասին իր պնդումների վերաբերյալ արդյունավետ հետաքննություն: Նա նաև պնդել է, որ իր ձերբակալությունը եղել է անօրինական և կամայական, որ նրա ձերբակալությունը և հետագա կալանքը հիմնված չեն եղել հիմնավոր կասկածի կամ համապատասխան և բավարար պատճառների վրա:
Հայցվորը պնդել է նաև, որ իր դատավարությունը արդար չի եղել, քանի որ իր դեմ ողջ քրեական գործը հիմնված է եղել միայն ոստիկանական վկայությունների վրա, բացի այդ խախտված է եղել կողմերի հավասարության սկզբունքը և վկա կանչելու իր իրավունքը, և որ ցուցարարներին ցրելը և այնուհետև նրանց հետապնդումը և դատապարտումը խախտել են ազատ արտահայտման և խաղաղ հավաքների նրա իրավունքը:
Գործին անդրադարձել է Մարտի 1-ին տուժած անձանց իրավահաջորդների շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը, գրառում կատարելով Ֆեյսբուքի էջում:
«Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների կողմից հայաստանյան և միջազգային հանրությանը հրամցված վարկածը։
Դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել դատարանին: Կառավարության բոլոր փաստարկները մերժվել են։
Այս վճռով քաղաքական զգայունության և կարևորության գործերով Հայաստանում արդարադատության համակարգի գոյության վերաբերյալ պատրանքն էլ է ցրվել»,- գրել է Վահե Գրիգորյանը:
ՄԻԵԴ-ը [url=https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-186115%22]վճիռ[/url] է կայացրել նաև Վարդգես Գասպարիի գործով, ՀՀ իշխանություններին պարտավորեցնելով նրան վճարել 4000 դոլար փոխհատուցում։
Նմանատիպ նյութեր
961 դիտում
09:34 18-10-2023
Հայաստանը կվճարի 30 հազար եվրո․ ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով
4379 դիտում
14:00 26-05-2020
Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը․ ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել Գուրգեն Մարգարյանի գործով
Այս բաժնից
637 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
718 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
757 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին