6398 դիտում
09:12 21-09-2018
Ռոբերտ Քոչարյանի գործը նոր հունով կընթանա․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` 2018թ. օգոստոսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանում բողոքարկել է վերաքննիչ դատարանի որոշումը` Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին: Այս գործը մակագրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանին:
Միայն թե դատախազության՝ վճռաբեկ բողոք ներկայացնելու օրվանից անցել է 1 ամիս, սակայն դատարանը վարույթ չի ընդունել գործը: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՀՀ Վճռաբեկ դատարանը 3 ամիս ժամկետ ունի` այս գործը քննելու համար:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, չի բացառվում, որ Վճռաբեկ դատարանը ժամկետի վերջին օրերին անդրադառնա այս գործին` որոշում կայացնելով այն վարույթ ընդունելու մասին:
Չի բացառվում նաև՝ այս գործը ոչ թե վարույթ ընդունվի, այլ ուղարկվի ՍԴ, քանի որ առնչվում է նախագահի՝ Սահմանադրությամբ անձեռնմխելիության դրույթին:
Հիշեցնենք` ՀՔԾ-ում քննվող մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3083 դիտում
09:54 27-04-2019
Դատավորները փորձում են խուսանավել․ ում բաժին կընկնի Ռոբերտ Քոչարյանի գործը. «Ժողովուրդ»
871 դիտում
08:45 14-05-2024
Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված