211652_close_icon
views-count3431 դիտում article-date 15:29 21-09-2018

Կլոպը Amazon-ին արգելել է «Լիվերպուլի» մասին վավերագրական սերիալ նկարահանել

Amazon-ը այս մրցաշրջանի ընթացքում մտադիր է եղել վավերագրական սերիալ նկարահանել «Լիվերպուլի» մասին: Ընկերությունը ակումբին հարցում է ուղարկել: «Լիվերպուլի» սեփականատեր Ջոն Հենրին և մյուս ղեկավարները համաձայնություն են տվել, սակայն վճռական խոսքը պետք է ասեր գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Գերմանացի մարզիչը հրաժարվել է նկարահանումներից՝ համարելով, որ այն թիմինոչ մի օգուտ չի բերի, իսկ խաղացողները տեսախցիկների առջև կաշկանդված կլինեն: Ավելի վաղ Amazon նկարահանել էր All or Nothing վավերագրական սերիալը «Մանչեսթեր Սիթիի» մասին: Նկարահանումները ընթացել էին մարզումների, հանդիպումների ընթացքում, «քաղաքաբնակների» հանդերձարանում և մարզչի գրասենյակում, ինչպես նաև սերիալում եղել են բացառիկ հարցազրույցներ: Նմանատիպ սերիալ «Յուվենտուսի» մասին նկարահանել է Netflix ստուդիան:

Նմանատիպ նյութեր