5541 դիտում
09:38 23-09-2018
Կարծում եմ՝ ոստիկանության գործողությունները եղել են հիմնավորված. Նիկոլ Փաշինյանը՝ ԲՀԿ շտաբի խուզարկության մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի շտաբում երեկ ոստիկանության կողմից իրականացված խուզարկությանը, ասաց, որ իր կարծիքով ոստիկանության գործողությունները եղել են օրենքով սահմանված կարգով։
«Եթե լինի որևէ ապացույց ոստիկանության գործողությունների ապօրինության ... բայց ես կարծում եմ՝ ոստիկանության գործողությունները եղել են հիմնավորված, օրենքով սահմանված կարգով»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի առաջին համար Նաիրա Զոհրաբյանը երեկ ԲՀԿ շտաբում ոստիկանության խուզարկության ժամանակ հայտարարում էր, որ ոստիկանության գործողությունները երկու նպատակ ունեն՝ հանրային կեղծ կարծիք ձևավորել, թե ԲՀԿ–ն ընտրակաշառք է բաժանում և ստեղծել վախի մթնոլորտ։
Նմանատիպ նյութեր
15794 դիտում
21:33 14-07-2018
Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ
1597 դիտում
16:37 22-04-2022
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
766 դիտում
16:12 23-10-2024
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ