211652_close_icon
views-count1654 դիտում article-date 16:37 22-04-2022

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն. Նիկոլ Փաշինյան

ՌԴ նախագահի հետ  բանակցությունների արդյունքը ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայինմ անդատի կարեւորության ընդգծումն էր՝ սրանից բխող քաղաքական  հետեւանքներով: Այս մասին Կառավարության այօսրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե արձանագրենք, որ Մոսկվայի այցին նախորդող օրերին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի, ֆրանսիացի համանախագահները, պա կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն:

Մենք հստակ տեսնում ենք, որ համանախագահող բոլոր երկրները ԼՂ հարցի կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահողների համատեղ գործունեության համար դժվարություններ են ստեղծել: Բայց այն, որ նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելում են տարածաշրջան ու քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձառությունը՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը, լավատեսության շոշափելի հիմքեր են տալիս», - ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ ԼՂ անվտանգության ապահովման առանցքային բաղկացուցիչ է Լաչինի միջանցքի անխափան ու անարգել գործունեությունը. «Այս առումով ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների ներդրումը անուրանալի է, մյուս կողմից, մի շարք դրվագներում տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն»:

Նա ասաց, թե ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Փառուխի հատված չափազանց անհանգստացնող փաստ է, որն էական է իրադրության ընդհանուր գնահատման տեսակետից ու հույս ունեն, որ ԼՂ-ում խաղաղապահները կապահովեն ադրբեջանական ստորաբաժանումների լիարժեք դուրսբերումը:

Նա տեղեկացրեց, որ ԼՂ խնդրին առնչվող իր մոսկովյան բանակցություններ բովանդակության մասին աշխատանքային կարգով տեղյակ է պահել ԼՂ նախագահին. «Այս գործելակերպը նորություն չէ, այդպես վարվել եմ միշտ բոլոր բանակցություններից հետո: Արցախի նախագահն էլ այդ արդյունքները ներկայացրել է Արցախի քաղաքական վերնախավին»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր