211652_close_icon
views-count1286 դիտում article-date 14:32 23-09-2018

Ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» 11 հեռախոսազանգ է ստացվել

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» ժամը 12:00-ի դրությամբ ստացվել է 11 հեռախոսազանգ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Զանգերից 2-ը վերաբերել են ընտրական տեղամասերից մեկի մոտ երիտասարդների խմբված ներկայությանն ու ընտրողներին ուղղորդելու փորձերին, և մեկ այլ ընտրական տեղամասում՝ ժամը 8:00-ի դրությամբ մատնահետք կարդացող սարքերի անգործությանը: Երկու դեպքերով էլ անհապաղ իրականացվել է ստուգում: Մնացած 9 հեռախոսազանգերով քաղաքացիները պարզաբանումներ են խնդրել տարբեր հարցերով, այդ թվում՝ իրենց ընտրական տեղամասերի հասցեները ճշտելու և տեղեկացնելու, նույնականացման քարտով քվեարկելու իրավունքի, քվեարկության օրը բազմաբնակարան շենքերի վերելակներում քարոզչական պաստառների առկայության, ՀՀ կացության քարտով քվեարկելու իրավունքի, հաշմանդամություն ունեցող քաղաքացու կողմից տեղամասային կենտրոն հասնելու անհնարինության և այլ հարցերի շուրջ: Բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ ու համապատասխան պարզաբանումներ:

Նմանատիպ նյութեր