211652_close_icon
views-count2541 դիտում article-date 13:28 09-12-2016

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծին» ստացվել է 178 հեռախոսազանգ

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 178 հեռախոսազանգ, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 145-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 33 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 62 հեռախոսազանգ, որոնցից 59-ին լուծում է տրվել, իսկ 3-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նմանատիպ նյութեր