4184 դիտում
12:19 25-09-2018
Երևանը վստահության քվե է տալիս Փաշինյանին. միջազգային լրատվամիջոցների անդրադարձը Երևանի ավագանու ընտրություններին
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները զերծ չեն մնացել միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/948438.html]Արմենպրես[/url]»-ը, Reuters գործակալությունը, անդրադառնալով Երանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին, գրել է, որ Երևանի քաղաքապետ է ընտրվել Հայաստանում հայտնի դերասանը: Գործակալությունը գրում է, որ ընտրությունների նախնական արդյունքները հրապարակվել են սեպտեմբերի 24-ին, իսկ ընտրությունները կայացել են այս տարվա ընթացքում երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:
««Իմ քայլը» դաշինքը, որի կազմում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հաղթել է ձայների 81.05 տոկոսով»,- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքերն է մեջբերում գործակալությունը՝ արձանագրելով, որ դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը կդառնա Երևանի քաղաքապետ:
Գործակալությունը նաև նշում է, որ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են այն բանից հետո, երբ հրաժարական է տվել Տարոն Մարգարյանը՝ ընդգծելով, որ վերջինս նախկին իշխող կուսակցության անդամ է, ով հրաժարական է ներկայացրել իր կուսակցության՝ իշխանությունից հեռանալուց երկու ամիս հետո: «Նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց այն բանից հետո, երբ մի քանի շաբաթ տևած բողոքի զանգվածային ցույցերից հետո Հանրապետական կուսակցությունը հեռացավ իշխանությունից: Դրա հետևեցին Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով մի քանի բողոքի ցույցերը: Հանրապետական կուսակցությունը չի մասնակցել սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններին»,- եզրափակում է գործակալությունը:
Երևանի ավագանու ընտրություններին անդրադարձել է նաև France24 հեռուստաալիքը՝ նշելով, որ Հայաստանի նոր բարեփոխիչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը Երևանի ավագանու ընտրություններում տպավորիչ հաղթանակ է տարել, որն ընդունվել է որպես նրան տրված վստահության քվե այն բանից հետո, երբ բողոքի ցույցերի արդյունքում նա եկավ իշխանության: «Քաղաքային ավագանու ընտրությունները Նիկոլ Փաշինյանի ռեֆորմիստական շարժման համար առաջին փորձությունն էր այն բանից հետո, երբ բողոքի զանգվածային ցույցերի արդյունքում Սերժ Սարգսյանը հեռացավ, իսկ 43-ամյա Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության»:
Հեռուստաալիքը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի ձևավորած «Իմ քայլը» դաշինքը Երևանի ավագանու ընտրություններում հավաքել է ձայների ավելի քան 80 տոկոսը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ շուրջ 7 տոկոսը: «Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցել, իսկ ընտրությունների արդյունքները նշանակում են, որ Փաշինյանի դաշնակից, 41-ամյա դերասան Հայկ Մարությանը, ով նույնպես մասնակցել է բողոքի ցույցերին, կդառնա Երևանի քաղաքապետ»:
France24 հեռուստաալիքը նաև հիշեցնում է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվում են նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/948438.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1091 դիտում
11:17 09-05-2015
Վրաստանի խորհրդարանը վստահության քվե է հայտնել կառավարությանը
1037 դիտում
13:24 11-06-2015
Վստահության քվե` ԼՂՀ կառավարությանը
2164 դիտում
14:38 20-11-2018
Կատարել ենք ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները և ակնկալում ենք վստահության քվե. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»