211652_close_icon
views-count6494 դիտում article-date 13:13 26-09-2018

«Մանչեսթեր Յունայթեդը» սենսացիոն պարտություն կրեց «Դերբի Քաունթիից». Մոուրինյոյի պաշտոնանկությունը մոտ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիական լիգայի Գավաթի 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ սենսացիոն կերպով պարտվեց 2-րդ դիվիզիոնում հանդես եկող «Դերբի Քաունթիին»՝ (2:2, 7-8՝ 11մ.): 67-րդ րոպեից մանկունյանցիները մնացին 10 հոգով, երբ նրան դարպասապահ Սերխիո Ռոմերոն ձեռքով խաղի համար հեռացվեց խաղադաշտից: Մինչև 59-րդ րոպեն «ՄՅՈւ»-ն առջևում էր, երբ «Դերբիի» կիսապաշտպան, «Լիվերպուլից» վարձակալված Հարի Ուիլսոնը հավասարեցրեց հաշիիվը: Իսկ հանդիպման ավելացված ժամանակում Մարուան Ֆելայնին հավասարեցրեց հաշիվը և հաղթողին որոշելու համար 11 մ. հարվածաշար նշանակվեց, որտեղ հաջողությունն ուղեկցեց «Դերբիին»: Նշենք, որ «Դերբի Քաունթին» այս մրցաշրջանից մարզում լեգենդար ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը, որը «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ երկար տարիներ հանդես է եկել «Չելսիում»: Այս պարտությունից հետո Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկության մասին խոսակցություններն էլ ավելի ակտիվացան: Նշվում է, որ մինչև տարեվերջ նա կարող է հեռացվել և նրա փոխարեն թիմ կհրավիրվի Զինեդին Զիդանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր