3952 դիտում
10:21 27-09-2018
Ո՞ր քաղաքական ուժն է իշխանություն, և որը ընդդիմություն. խճճված իրավիճակ խորհրդարանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյան քաղաքական դաշտում իսկապես աննորմալ իրավիճակ է ստեղծվել. ամբողջությամբ խախտված են քաղաքագիտական սահմանները: Ու այսօր դժվար է միանշանակ ասել՝ որ քաղաքական ուժն է իշխանություն, և որը ընդդիմություն:
ՀՀԿ-ն թավշյա հեղափոխության արդյունքում հեռացվեց գործադիր իշխանությունից, հետո ԱԺ-ում իրեն հայտարարեց ընդդիմություն, բայց և ԱԺ-ում շարունակում է պահպանել օրենսդիր իշխանության լծակները: Մյուս կողմից՝ գործադիր իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, բայց ԱԺ «Ելք» խմբակցությունը, որի մաս է նաև վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կայուն մեծամասնություն չունի, այլ այնտեղ 9 պատգամավոր է:
ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն թեև Փաշինյանի կառավարության մաս են կազմում, բայց նրանց էլ դժվար է ԱԺ-ում համարել իշխանություն, միաժամանակ նաև դժվար է համարել ընդդիմադիր:
Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասում ասված է. «Կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագիր ստորագրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր»:
Այսօր Հայաստանում, ըստ էության, կառավարության կազմավորման վերաբերյալ չկա ստորագրված հուշագիր: Ու այս տրամաբանությամբ կարելի է ասել, որ ԱԺ-ում բոլորն են ընդդիմադիր խմբակցություն, բայց և բոլորը իշխանական լծակներ ունեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
19140 դիտում
23:07 19-11-2018
ԼՀԿ-ն ներկա քաղաքական իրավիճակում հենց այն ուժն է, որը կդառնա երկխոսության պլատֆորմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1in.am
3072 դիտում
18:13 07-11-2018
Եթե խորհրդարանում չլինի իրական ընդդիմություն՝ երկիրը չի զարգանալու․ Մենուա Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2272 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1777 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»