4056 դիտում
20:12 27-09-2018
Նշվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմավորման տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանում նշվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմավորման 18-րդ տարեդարձը:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ՀՀ և ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, հյուրեր:
Տարիներ շարունակ ՀՀ և ՌԴ զինված ուժերը համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում: ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստարաբաժանումների պատրաստվածությունը և անձնակազմի հմտությունները կատարելագործելու նպատակով պարբերաբար անցկացվում են համատեղ զորավարժություններ, մարզումներ, դաշտային պարապմունքներ:
Միացյալ խմբավորման կազմավորման 18-րդ տարեդարձի կապակցությամբ և հայ-ռուսական համատեղ միջոցառումների ընթացքում բարձր արդյունքներ արձանագրած մի շարք զինծառայողներ պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
Ներկաներին իրենց մասնագիտական հմտություններն են ցուցադրել ՌԴ 102-րդ ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
9330 դիտում
17:32 21-10-2017
Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը
738 դիտում
15:28 17-12-2022
ՊՆ զորամասերից մեկում նշվել է ԶՈՒ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձը
3177 դիտում
20:40 29-01-2019
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մարտական պատրաստության ծրագրերը
Այս բաժնից
547 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
634 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք