211652_close_icon
views-count3255 դիտում article-date 20:40 29-01-2019

Քննարկվել են ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մարտական պատրաստության ծրագրերը

Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարի նորանշանակ տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևին և Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-լեյտենանտ Ա. Ավդեևին ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնի ստանձնման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի միջոցառումներին մասնակցության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մարտական պատրաստության ծրագրերը և խնդիրները առավել ինտենսիվ դարձնելու հնարավորությունները, ինչպես նաև համատեղ զորախմբի կազմով ընթացիկ տարվա մարտավարական զորավարժությունների նախապատրաստման աշխատանքները:

Նմանատիպ նյութեր