39344 դիտում
22:25 27-09-2018
Վանաձորցիներն ասում էին. «Մարզպետի այցը Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոն թող խերով լինի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` սեպտեմբերի 27-ին, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը աշխատանքային այցով եղավ Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոնում:
Մարզպետը` տնօրեն Վարդան Աբովյանի հետ, ուսումնասիրեց Չինաստանի Հանրապետության կողմից նվիրած, Լոռու մարզին հատկացված շտապ օգնության 7 մեքենաները, որոնցից երկուսը ռեանոմոբիլ, որոնք հագեցած էին ամենաբարձր սարքավորումներով: Նոր մեքենաները, ինչ խոսք, կնպաստեն մարզի ազգաբնակչության բժշկական սպասարկման որակի բարելավմանը:
Ներկա գտնվողները արտահայտեցին իրենց հիացմունքը: Տնօրենի կարծիքով` միակ խնդիրը այն է,որ այդ մեքենաները գյուղական ճանապարհների անհարմարության պատճառով շուտ կարող են շարքից դուրս գալ:
Տնօրեն Վ.Աբովյանը մարզպետին տեղյակ պահեց նորակառույց բժշկական կենտրոնի մի շարք խնդիրների մասին, որոնց մի մասը կարգավորվել են, իսկ որոշներն էլ կարգավորման փուլում են:
Իսկ ծննդատան բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանն էլ մարզպետին դիմեց ծննդատան ամենամեծ խնդրով` անեսթեզիլոգի բացակայությամբ, որը, ըստ նրա` շտապ վիրահատվող հիվանդների ժամանակ մեծ խնդիրներ է առաջացնում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
844 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
955 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
685 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին