211652_close_icon
views-count2613 դիտում article-date 21:56 28-09-2018

ՄԻՊ-ն ու ՄԱԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությունները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Աֆշան Խանին և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչային։ Արման Թաթոյանը ներկայացրել է աշխատակազմում գործող Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքների ուղղությունները, այդ թվում՝ խոսել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, անկախ բողոքներից, իրականացվող մշտադիտարկման այցերի վերաբերյալ։ Պաշտպանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության հետ հաստատված համագործակցությունը և համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը երեխաների իրավունքների պաշտպանության ու[b]ղղությամբ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր