211652_close_icon
views-count1721 դիտում article-date 21:00 22-06-2016

Փոխնախարար Հարությունյանի հանդիպումը ՄԱԿ-ի ՊԳԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալի հետ

Հունիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ Ռայմունդ Յեhլեին: Վերջինիս ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին հանձնեց Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցչի նշանակմանը վերաբերող հավատարմագրման պաշտոնական նամակը: Զրույցի ընթացքում Ռոբերտ Հարությունյանն ընդգծեց ՊԳԿ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի կարևորությունը, և համոզմունք հայտնեց, որ արդյունավետ համագործակցությունը ՀՀ կառավարության և կազմակերպության միջև գյուղատնտեսության և շրջակա միջավայրի ոլորտներում կընդլայնվի և կզարգանա: Ռայմունդ Յեhլեն, իր հերթին, ներկայացրեց Հայաստանում ներկայումս իրականացվող և ապագա ծրագրերի մանրամասները` ընդգծելով, որ ջանք չի խնայի արդյունավետ համագործակցությունը շարունակելու համար:

Նմանատիպ նյութեր