211652_close_icon
views-count3453 դիտում article-date 15:28 01-10-2018

«Միացեք մեր ցույցին». «Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնությունը կոչով դիմել է 8 կուսակցությունների

«Ազատդեմոկրատներ» կուսակցությանը ԱԻՄ կուսակցությանը «ԵրկիրԾիրանի» կուսակցությանը «Ժառանգություն» կուսակցությանը «Հանրապետություն» կուսակցությանը ՀՀՇ կուսակցությանը Պահպանողական կուսակցությանը «Սասնա Ծռեր» կուսակցությանը [b]ԿՈՉ[/b] Մեծարգո պարոնայք. Ձեր ծրագրային հիմնադրույթներն ու ձեր կողմից հռչակված սկզբունքները մեզ իրավունք են տալիս դիմելու ձեզ հետևյալ հորդորով. ՀՀ իշխանություններից պահանջեք անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին և սկսել համապարփակ համաներում հայտարարելու իրավական գործընթաց: Մինչև հոկտեմբերի 6-ը իշխանությունների կողմից որոշակի պատասխան չստանալու դեպքում, միացեք Շանթ Հարությունյանի արդարացման և համապարփակ համաներման պահանջով հոկտեմբերի 7-ին ժամը 18:00-ին Ազատության հրապարակից մեկնարկող բողոքի ցույցին: Մենք վարչապետի հրաժարական չենք պահանջում: Մենք վարչապետի պաշտոն չենք պահանջում: Մենք պահանջում ենք, որ իշխանությունները հարգեն իրենց խոստումները, և ի վերջո նոր Հայաստանում գերակա դառնան մարդու և քաղաքացու իրավունքները: Համոզված ենք, որ այսպես, ձեզ հետ միասին, հնարավորություն կտանք մեր իշխանություններին նյութականացնելու իրենց կողմից հռչակված սերն ու համերաշխությունը: [b] «ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ» քաղաքացիական նախաձեռնության անունից` Արամ Ավետիսյան 01.10.2018թ.[/b]

Նմանատիպ նյութեր