211652_close_icon
views-count1698 դիտում article-date 22:15 01-10-2018

«Ժառանգությունը» և ԱԻՄ-ը միանում են «Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնությանը. Tert.am

Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ) և «Ժառանգություն» կուսակցությունը միանում են «Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնությանը: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ կուսակցությունն ամեն կերպ աջակցելու է, որպեսզի Շանթ Հարությունյանն արդարացվի: «Մենք առաջին օրվանից ասել ենք, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է: Եթե դուք հիշում եք, մենք դեռևս մինչև ընտրությունները քաղաքացիական նախաձեռնություններից մեկի կազմակերպած միջոցառմանը մասնակցել ենք: Դատախազություն միջնորդություն ենք ներկայացրել, որ նա արդարացվի: Այնպես որ, հոկտեմբերի 7-ին կազմակերպվելիք միջոցառմանը ևս մասնակցություն կունենանք»,- [url=https://www.tert.am/am/news/2018/10/01/Shant-harutyunyan/2806990]Tert.am[/url]-ին հայտնեց Ա. Մարտիրոսյանը: ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյան ևս նշեց, որ միանում եմ նախաձեռնությանը և մասնակցելու են բոլոր միջոցառումներին: Ամբողջույամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/10/01/Shant-harutyunyan/2806990]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր