211652_close_icon
views-count1601 դիտում article-date 23:16 01-10-2018

Զոհրաբ Մնացականյանն Ազնավուրի մեծությունը նրա ոգու ու պարզության մեջ է տեսնում

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին հիշում է որպես կյանքը և աշխարհը սիրող մարդու: Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը նշեց Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում նրա հիշատակին կազմակերպված մոմավառության շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում: «Կյանք սիրող էր, աշխարհ սիրող, մարդուն սիրող: Այդպես եմ ես իրեն հիշում»,- նշեց նախարար Մնացականյանը՝ հավելելով, որ Ազնավուրի հետ անձնապես շփվելու պատիվ է ունեցել: «Նրա մեծությունը նրա ոգին ու պարզությունն էր»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասաց Զոհրաբ Մնացականյանը: Նախարարն անդրադարձել է շանսոնյեի բարեգործական գործունեությանը եւ Հայաստանի համար նրա ունեցած հեղինակության նշանակությանը եւ հիշել Ազնավուրի անվան հետ կապված մի դրվագ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան աշխատած տարիներից: «Ես դեսպան էի ՄԱԿ-ում՝ Ժնեւում , այն ժամանակ մտնում էի ՄԱԿ, մեքենան մի րոպե կանգնեց դարպասների մոտ, անվտանգության աշխատողներից մեկը ասաց՝ շատ ներողություն, պարող դեսպան, Ձեզ չէինք հանդիպել նախկինում, ո ՞ր երկրի դեսպանն եք: Ես ասացի՝ Հայաստանի Հանրապետության դեսպանն եմ: Ասաց՝ օ՜, Հայաստան, Ազնավուր: Դուք այստեղ կարող եք միշտ մտնել՝ առանց որեւէ խոչընդոտի»,- հիշեց նախարար Մնացականյանը՝ հավելելով, որ սա մի դրվագ է, որը ցույց է տալիս, թե ինչ նշանակություն ուներ Ազնավուրի կապը Հայաստանի հետ:

Նմանատիպ նյութեր