211652_close_icon
views-count2556 դիտում article-date 23:26 27-02-2020

Գեղեցկությունն ու իմաստությունը պարզության մեջ է. Մաքսիմ Գորկու 15 իմաստուն ասույթները

Գորկու իսկական անունը Ալեքսեյ Մաքսիմովիչ Պեշկով է։ Հայտնի է, որ Գորկին կարողացել է րոպեում մինչև 4 հազար բառ կարդալ, չնայած որ միայն արհեստագործական ուսումնարանի կրթություն է ունեցել։ Ասում են, թե Գորկին եղել է Ստալինի սիրելի գրողը, սակայն շատ գիտնականներ հակված են այն կարծիքին, որ Ստալինն է մեղավոր եղել գրողի մահվան մեջ։ 1. Իշխանավորների ճառերը ժողովրդի ցանկությունների մասին նման են խուլ–համրի պատմություններին երաժշտության մասին։ 2. Խոսքի պարզության մեջ մի ամբողջ իմաստնություն է դրված. ասացվածքներն ու երգերը միշտ կարճ են, բայց դրանց մեջ մի ամբողջ գրքի չափ խելք և զգացմունք է դրված։ 3. Իմ մեջ եղած ամեն լավի համար ես պարտական եմ գրքերին։ 4. Կյանքի միայն երկու ձև կա. փտում և այրում։ Վախկոտներն ու ժլատները կընտրեն առաջինը, իսկ խիզախներն ու առատաձեռն մարդիկ՝ երկրորդը։ 5. Երեխաները մեր վաղվա դատավորներն են։ 6. Բոլոր եկեղեցիների հիմնական խնդիրը նույնն է եղել. աղքատներին ներշնչել, որ երկրի վրա չկա երջանկություն և նրանց համար երջանկությունը երկնքում է պատրաստված և, որ տաժանակիր աշխատանքը ուրիշի համար աստվածահաճո գործ է։ 7. Եթե դու ուզում ես, որ շուրջդ բարի, լավ մարդիկ լինեն, փորձիր նրանց հանդեպ ուշադիր, քնքուշ, սիրալիր լինել և կտեսնես, որ բոլորն ավելի լավը կդառնան։ Կյանքում ամեն բան հենց քեզանից է կախված, հավատա ինձ։ 8. Տղամարդու կուլտուրայի մակարդակը որոշվում է կնոջ նկատմամբ նրա վերաբերմունքով։ 9. Ինքնասիրությունը կախվածության ամենավատ տեսակն է։ 10. Կյանքը դանդաղ և դժվարությամբ է ստեղծվում, իսկ փուլ է գալիս արագ և հեշտությամբ։ 11. «Այսպես մի արա» ասելը քիչ է։ Պետք է նաև ավելացնել. «Այ այսպես արա»։ 12. Եթե մարդուն անվերջ ասես որ ինքը խոզ է, նա իրոք վերջ ի վերջո կխռխռացնի։ 13. Կյանքն առանց սիրո ոչ թե կյանք է, այլ գոյատևում։ Հենց դրա համար էլ մարդուն հոգի է տրված, որպեսզի սիրի։ 14. Սովորեք բոլորից, բայց մի կրկնօրինակեք ոչ ոքի։ 15. Գեղեցկությունն ու իմաստությունը պարզության մեջ է։ Աղբյուրը՝ [url=https://entertrain.1in.am/am/entarm/170361?fbclid=IwAR2YvZ_ovWwwQh_zod11hBYWVIN0WyQC4c5-yrOLTLamxrJvwbrs2AjEc0g]EnterTrain[/url]

Նմանատիպ նյութեր