3760 դիտում
10:09 02-10-2018
Օրհասական պահերին Շառլ Ազնավուրը միշտ հարազատ ժողովրդի կողքին էր. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:
Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա մեծանուն հայ, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան մասին։
Աշխարհահռչակ շանսոնյեի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի համար: Իր անմահ արվեստի միջոցով Ազնավուրն աշխարհին էր ներկայացնում Հայաստանն ու համայն հայությանը: Օրհասական պահերին նա միշտ հարազատ ժողովրդի կողքին էր, անում էր հնարավորը համազգային խնդիրների լուծման գործում իր անգնահատելի ավանդը բերելու ուղղությամբ:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին, նրա անզուգական արվեստի բոլոր երկրպագուներին։
Շառլ Ազնավուրի անունը ոսկե տառերով է գրվել համաշխարհային երգարվեստի ու հայ ժողովրդի պատմության մեջ, եւ նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:
Նմանատիպ նյութեր
9149 դիտում
13:39 03-05-2016
Հայրենիքի օրհասական պահերին իր հզոր առաքելությամբ աչքի ընկած ОМОН-ը այսօր էլ առաջին դիրքերում է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2452 դիտում
17:16 02-10-2018
«Շառլ Ազնավուրը միշտ կմնա բոլորի մտքերում ու սրտերում». Արա Բաբլոյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1478 դիտում
11:12 04-11-2022
Չինաստանը հայ ժողովրդի կողքին է, միշտ պատրաստ ենք արձագանքել հայ ժողովրդի կարիքներին. ՉԺՀ դեսպան
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»