211652_close_icon
views-count2455 դիտում article-date 17:16 02-10-2018

«Շառլ Ազնավուրը միշտ կմնա բոլորի մտքերում ու սրտերում». Արա Բաբլոյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ սեպտեմբերի 2-ին այցելել է Երեւանի «Ազնավուր» կենտրոն եւ գրառում կատարել ի հիշատակ Շառլ Ազնավուրի բացված սգո մատյանում: Տեղական եւ արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում Արա Բաբլոյանն ասել է. «Մեծ ցավ է մեզ համար, բայց միեւնույն ժամանակ մեծ հպարտություն, որ նման անձնավորությունը կարողացավ մեկ դար աշխարհին ցնցել իր տաղանդով, իր կարողություններով: Ազնավուրն իր երաժշտությամբ բերեց համերաշխություն, հանդարտություն, բերեց սեր ու բարեկամություն ինչպես Հայաստանի ու Ֆրանսիայի ժողովուրդների հարաբերություններում, այնպես էլ ամբողջ աշխարհում»: ԱԺ նախագահի խոսքով` Շառլ Ազնավուրի հետ իրենց ծանոթությունը սկսվել է Սպիտակի երկրաշարժից հետո, միասին երեխաներին նվիրված բազմաթիվ ծրագրեր են իրականացրել եւ պաշտոնական բնույթից աստիճանաբար հարաբերությունները վերաճել են բարեկամական ու ընկերական ամուր կապերի: «Մենք վստահ ենք, որ Շառլ Ազնավուրը միշտ կմնա բոլորի մտքերում ու սրտերում: Կանցնեն տարիներ, բայց նրա արվեստը կմնա գնահատված»,-ընդգծել է Արա Բաբլոյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր