211652_close_icon
views-count9152 դիտում article-date 13:39 03-05-2016

Հայրենիքի օրհասական պահերին իր հզոր առաքելությամբ աչքի ընկած ОМОН-ը այսօր էլ առաջին դիրքերում է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության` ОМОН-ի նախագահ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ վտանգի մեջ հայտնված մեր սրբության սրբոց Արցախ մեկնեց հերթական հերթափոխը: Մարտական տրամադրված հերթափոխը կփոխարինի Քարվաճառի և Մարտակերտ իրենց զինակիցներին: - Այս էլ որերորդ անգամ իմ տղաները հայրենասիրության բացառիկ օրինակ են դրսևորում,- ասաց գնդապետ Սարգսյանը: Նրանք սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն, շատերը նեղության մեջ են, հազարումի դժվարությունների տակ կքած, սակայն Հայրենիքի վտանգի պահին ОМОН-ականներս առժամանակ մի կողմ ենք դնում մեր պրոբլեմները և մեր զինակից ընկերների հետ մեկնում առաջին գիծ` պաշտպանելու մեր սահմանների անվտանգությունը, կասեցնելու և հաղթելու նենգ թշնամուն: Ես հպարտանում եմ մեր քաջարի հրամանատարներով և անվախ մարտիկներով` գնդապետ Արամ Հակոբյան - ռազմաճակատի հրամանատար, գնդապետ Վարազդատ Բալիկյան, գնդապետ Եղիշ Առուշանյան, գնդապետ Եղիշ Սիմոնյան (Լեգեոն), փոխգնդապետ Սարգիս Համազասպյան - շտաբի պետ, մայոր Հրանտ Պապիկյան (Դոկ), մայոր Արմեն Անդրեասյան (Ցենտր), մայոր Աշոտ Հակոբյան, մայոր Կարեն Բլխոյան, մայոր Էդվարդ Մոսիկյան (Ֆիթիլ) … Հաջողություն ենք մաղթում գնդապետ Գրիշա Սարգսյանի գլխավորած հերթական հերթափոխին: Հայրենիքի համար օրհասական պահերին իր հզոր առաքելությամբ աչքի ընկած ОМОН-ը այսօր էլ առաջին դիրքերում է: Փառք ու պատիվ ձեզ, տղաներ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր