8698 դիտում
14:25 03-10-2018
ՄԱԿ-ն անվերապահորեն աջակցելու է ՀՀ քաղաքացիներին՝ իրենց քվեներով նոր ԱԺ ձևավորելու իրավունքն իրացնելու հարցում
Միավորված աշխատանքային կուսակցությունն անվերապահորեն աջակցելու է Հայաստանի քաղաքացիներին՝ իրենց քվեներով նոր Ազգային ժողով ձևավորելու իրավունքը իրացնելու հարցում: Այս մասին ասված է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հայտարարության մեջ:
«Անձնական այցով գտնվում եմ ԱՄՆ-ում, սակայն հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, որոշել եմ դադարեցնել այցս և հրատապ վերադառնալ Հայրենիք: Տեղեկացնում եմ նաև, որ Միավորված աշխատանքային կուսակցությունն անվերապահորեն աջակցելու է Հայաստանի քաղաքացիներին՝ իրենց քվեներով նոր Ազգային ժողով ձևավորելու իրավունքը իրացնելու հարցում: «Սահմանադրական կարգի» պահպանմամբ իշխանափոխությանը հասնելու քարոզ անողներին պարզապես կուզենայի հիշեցնել ՀՀ Սահմանադրության ամենակարևոր հոդվածներից մեկը՝ «Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:
Ուստի, վերջապես եկել է ժամանակը մեր Երկրում վերականգնելու տապալված սահմանադրական կարգը, լեգիտիմացնելու իշխանությունը և այն վերադարձնելու իր իրական տիրոջը՝ Հայաստանի ժողովրդին: Վստահ եմ, որ մեր ժողովուրդը չի սխալվի, այնպես որ չսխալվե՛ք և Դուք… Արդարություն և խաղաղություն մեր Երկրին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2257 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
1003 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
844 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են