15967 դիտում
12:48 03-10-2018
ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցը կարող է քննարկել, եթե արտահերթ ընտրությունները լինեն մայիսին. Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետին առաջարկել է ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացնել մայիսին, որի դեպքում կարող է քննարկվել նաև իրենց կողմից վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցը։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ամենատարածված փոխզիջումային տարբերակը, որն առաջարկվել է վարչապետին, եղել է այն, որ եկեք ընտրությունները հետաձգենք մինչև մայիս, հասցնենք բարեփոխել ԸՕ-ն, ընդունենք Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն այդ օրենսգրքի հետ կապված, թողնենք մյուս կուսակցություններն էլ պատրաստվեն ընտրություններին, հանդարտեցնենք իրավիճակն ու գնանք ընտրությունների։ Այդ դեպքում վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցը կարող էր լինել մեր առաջարկած փաթեթի մաս»,- նշեց Աշոտյանը։
Նրա խոսքով՝ վարչապետն ամբողջ ընթացքում լսել է իրեն ուղղված առաջարկները, սակայն որևէ պայմանավորվածություն չի եղել։
Նմանատիպ նյութեր
18975 դիտում
11:33 03-10-2018
ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու պաշտոնական որոշում դեռ չունի
Այս բաժնից
1117 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1162 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
886 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան