2792 դիտում
20:28 03-10-2018
«Որոնում-2018». Մեկնարկել է ՀԱՊԿ զորքերի միացյալ խմբավորման հետախուզության ուժերի և միջոցների մարտական կիրառման փուլը. ՖՈՏՈՌՏԵՊՈՐՏԱԺ
«Որոնում-2018» համատեղ մարտավարա-մասնագիտական զորավարժության շրջանակում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է ՀԱՊԿ զորքերի միացյալ խմբավորման հետախուզության ուժերի և միջոցների մարտական կիրառման փուլը:
Զորավարժության հրամանատարությանն են ներկայացվել պայմանական հակառակորդի գնահատման վերաբերյալ զեկույցներ: Գործողությունների պլանավորումից հետո ղեկավար կազմը հրահանգել է սկսել հետախուզական գործողությունները: Տվյալների փոխանցման «Իրբիս» ավտոմատացված համակարգի շնորհիվ զորավարժության ղեկավարման շտաբն իրականացրել է զորավարժարաններում զորքերի համաժամանակյա վերահսկողություն:
Զորավարժության առանձնահատկություններից մեկն այն է, որ ներգրավված անձնակազմի բոլոր գործնական քայլերն իրականացվում են սահմանափակ տեսանելիության պայմաններում: Երեկոյան ժամերին չորս տարբեր զորավարժարաններում միաժամանակ աշխատանքներ կիրականացնեն գիշերային տեսանելիության սարքերով համալրված միացյալ հետախուզական խմբերը:
Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի խառը հետախուզական խմբերը ռազմատրանսպորտային ավիացիայի ուժերով կտեղափոխվեն զորավարժարաններ: Կխաղարկվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողություններ, դեսանտավորման և մարտական կրակով մարտավարական դրվագներ լեռնային տեղանքում և գիշերային տեսանելիության պայմաններում:
«Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2018» օպերատիվ-ռազմավարական զորավարժության ընդհանուր մտահղացման շրջանակներում: Զորավարժությանը ներգրավված են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ երեք հազար զինվորականներ, ավելի քան 500 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում` ավիացիոն և հետախուզական միջոցներ, անօդաչու թռչող սարքեր:
Զորավարժություններն անցկացվում են հոկտեմբերի 1-ից 5-ը Ղազախստանի Հանրապետության տարածքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
3258 դիտում
20:40 29-01-2019
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մարտական պատրաստության ծրագրերը
4128 դիտում
20:12 27-09-2018
Նշվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմավորման տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3322 դիտում
17:18 27-09-2018
ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման մասնակցությամբ մեկնարկել են բազմաստիճան համալիր մարզումներ
Այս բաժնից
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
781 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին