60281 դիտում
21:08 03-10-2018
«Գևորգի վրա կապտուկներ կան, նրան ծեծել ու սպանել են». պնդում են 2 օր առաջ Արցախում զոհված զինծառայողի հարազատները. Aravot.am
Հոկտեմբերի 1-ին Մարտունիի վաշտերից մեկում զոհված զինծառայող Գևորգ Հարոյանի մայրը՝ Արմինե Հարոյանը, պնդում է, որ իր որդուն դաժանաբար սպանել են. նրա դիակի վրա՝ աչքի, ականջի հատվածում կապտուկներ կան, ծեծել են, նոր սպանել։ Մայրը որդուն տեսության էր գնացել դեպքից ընդամենը մեկ օր առաջ ու նրա աչքի, գլխի հատվածում կապտուկներ էր նկատել։
«Գնացի տեսության, երեխայիս աչքը կապտած էր, հին շորերով, առանց մայկայի, երբ զինվորական շոր առա, տարա, ու երբ երեխաս շորերը փոխում էր, տեսա, որ գլխի վերևում շռամ կար։ Ասի՝ Գևորգ ջան, լավ, աչքդ ասենք մի տեղ խփել ես, բա գլխիդ ի՞նչ է եղել, ասաց՝ մամա ջան, խրամատների մեջ եմ մտնում, այստեղ դիպլոմը որևէ նշանակություն չունի, ինչ ասես անում եմ։ Ասի՝ Գևորգ ջան, սուտ մի ասա, աչքիդ կապտուկը ծեծի հետևանք է, սա խրամատների բան չէ։
Այդպես էլ չասեց՝ ինչ է եղել, մենակ ասեց՝ մամա ջան, ոչ մի բանից չեմ դժգոհում, սնունդը լավ է,, ոչ մի բանից չեմ բողոքում, մենակ մի խնդրանք ունեմ քեզ՝ ինձ էս վաշտից հանեք։ Հարցրեցի ինչի՞ համար, ասեց՝ չեմ ուզում էս վաշտը, տարեք իմ առաջվա վաշտը։ Ու ասեց սրանց հախից մենակ գեներալը՝ Սամվել Կարապետյանը կարա գա։ Ես Արցախից եմ, մորս հարցրեց՝ տատ, ճանաչո՞ւմ ես գեներալին, մայրս ասաց, որ գեներալը իր համագյուղացին է։ Տատիկը որոշել էր գնալ, խնդրել, որ Գևորին ոչ մեկը չնեղացնի»։
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/10/03/985101/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին