211652_close_icon
views-count4377 դիտում article-date 09:32 04-10-2018

Հայկ Մարությանը որոշել է իր երդման արարողությունը յուրահատուկ ձևով անցկացնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին ավագանու արտահերթ ընտրություններին Երևանի քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանը իր երդման արարողությունը որոշել է յուրահատուկ ձևով անցկացնել: Այս ընթացքում համառորեն լուրեր են լրջանառվում այն մասին, որ Մարությանը մտադրություն ունի իր երդմնակալության արարողությունը անցկացնել Հանրապետության հրապարակում: Մարությանն այդպես է վարվելու, քանի որ Հանրապետության հրապարակը նույնացվում է թավշյա հեղափոխության հաղթանակի հետ, նաև դարձել է ժողովրդի հետ իշխանությունների հաղորդակցության յուրօրինակ հարթակ: Ինչպես հիշում եք, վարչապետ Փաշինյանն էլ իր 100 օրն ամփոփեց հենց Հանրապետության հրապարակում: Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Մարությանն իրենց հետ չի քննարկել իր ծրագրերը՝ չնայած այն բանին, որ քաղաքապետարանի աշխատակազմն է զբաղվում երդմնակալության արարողության կազմակերպման աշխատանքներով: Ավելին՝ ըստ որոշ տեղեկությունների՝ մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառվում, որ հանդես կգա հայտարարությամբ, և Հայկ Մարուքյանին ծայն տված քաղաքացիներին կհրավիրի Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու նրա երդմնակալության արարողությանը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր