Հայկ Մարությանի երդման արարողությունը քաղաքապետարանում. ՈՒՂԻՂ
Երեւանի քաղաքապետարանում ընթանում է նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը:
Նշենք, որ սեպտեմբերի 23–ին տեղի է ունեցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ, որի արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է ավագանու 65 մանդատներից 57-ը, ԲՀԿ–ն՝ 5, իսկ «Լույս» դաշինքը՝ 3 մանդատ։ Օրենքի ուժով «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հոկտեմբերի 10-ին, ավագանու առաջին նիստում օրենքի ուժով դարձել է Երեւանի քաղաքապետ։