2110 դիտում
15:28 04-10-2018
Տոնական միջոցառում և պարգևներ մայրաքաղաքի տարվա լավագույն մանկավարժներին՝ Ուսուցչի օրվա առթիվ
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը մայրաքաղաքի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկա են գտնվել Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառմանն ու հինգերորդ տարին անընդմեջ կազմակերպված Երևան քաղաքի տարվա լավագույն տնօրենի, ուսուցչի և դաստիարակի հաղթողների մրցանակաբաշխությանը:
Հանդիսության սկզբում ներկաները մեկ րոպե հոտնկայս ծափահարությամբ հարգանքի տուրք են մատուցվել հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Այնուհետև ողջունելով ներկաներին՝ Կամո Արեյանը շնորհավորել է մանկավարժներին` մասնագիտական տոնի առթիվ, մաղթել նրանց առողջություն, հաջողություններ ու մասնագիտական նոր նվաճումներ:
«Սիրելի ուսուցիչներ, բժշկի և իրավաբանի ձեռքերում են մարդկանց ճակատագրերը, սահմանապահ զինվորի աչքի և ուշիմ հսկողության ներքո է երկրի անվտանգությունը, բայց կա մի կոչում, որի առաքելությունը համամարդկային ճակատագրեր կերտելն է: Դուք եք այդ կերտողները, հարգելի մանկավարժներ: Ձեզ է վերապահված վաղվա հայրենասեր սերունդ կրթելու ու դաստիարակելու առաքելությունը», - նշել է Կամո Արեյանը, ապա հայտարարվել են մասնագիտական հանձնաժողովի մանրակրկիտ քննարկումների արդյունքում լավագույնը ճանաչվածների անունները:
Մասնավորապես, 2017-2018 ուսումնական տարում տարվա լավագույն տնօրեն է ճանաչվել Երևանի Ս. Բյուրատի անվան դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանը, տարվա լավագույն ուսուցիչ՝ Երևանի Ա. Սախարովի անվ. դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Հռիփսիմե Ավագյանը, տարվա լավագույն դաստիարակ՝ Երևանի հ.162 մանկապարտեզի դաստիարակ Էլլա Հովսեփյանը: Նրանք պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի պատվոգրերով և նվերներով:
Հարկ է նշել նաև, որ նախօրեին պարգևատրվել են տարբեր դպրոցների վաստակաշատ, ստեղծարար ու նորարարական մոտեցումներ կիրառող շուրջ 30 ուսուցիչներ, որոնց աշակերտները բարձր ցուցանիշներով աչքի են ընկել առարկայական օլիմպիադաների քաղաքային և հանրապետական փուլերում, մասնակցել տարբեր մրցույթների և ճանաչվել հաղթողներ:
[b]Երևանի քաղաքապետարան
[/b]
Նմանատիպ նյութեր
1984 դիտում
18:48 03-10-2014
Պարգևներ լավագույն մանկավարժներին. տեսանյութ
3133 դիտում
14:28 05-10-2017
Երևանի քաղաքապետը պարգևներ ու կոչումներ է շնորհել Ուսուցչի օրվա առթիվ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2288 դիտում
19:15 07-10-2016
Ուսուցչի օրվա կապակցությամբ պարգևներ են հանձնվել հանրապետության մի խումբ մանկավարժների
Այս բաժնից
598 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
607 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր