25258 դիտում
20:49 04-10-2018
Վրաերթ Կոտայքի մարզում. 27–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 61–ամյա հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16: 40-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Դանիելյանը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի նախկին հատուկ դպրոցին հարակից ճանապարհին Mercedes մակնիշի 50 GG 303 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ, 61-ամյա Ուստիան Սարոյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Վթարի վայրում հետաքննչական աշխատանքներ են կատարել նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահե Հարությունյանն ու Հակոբ Սողոյանը:
Փաստի առթիվ Հ. Սողոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Բալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+