211652_close_icon
views-count53737 դիտում article-date 19:53 06-12-2020

Վրաերթ Կոտայքի մարզում. 33-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:55-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 33-ամյա Փայլակ Մակվեցյանը, իր վարած BMW մակնիշի 10 LP 010 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում, վրաերթի է ենթարկել հետիոտն, 28-ամյա Արամ Գոգինյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է բժշկական կենտրոն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Տիգրան Բունիաթյանն ու Կարեն Գրիգորյանը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Վրեժ Եղոյանի գլխավորությամբ: Աս պահին դեպքի վայրի զննություն են կատարում ՃՈ ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը: Փաստի առթիվ Մ. Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր