ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է հոկտեմբերի 11-12-ը ոչ աշխատանքային հայտարարելու մասին նախագիծը
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: «
Նախգծին կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ` չկար, ձեռնպահ` 1 պատգմավոր: Նախագծի երկրորդ ընթերցումը կկազմակերպվի այսօր, ժամը 18:00-ին:
Նախագծով առաջարկվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում երկու օր հայտարարել ոչ աշխատանքային: Առաջարկվում է հոկտեմբերի 11-12-ը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով՝ հաշվի առնելով գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը:
Նախագիծը կառավարության հոկտեմբերի 4-ի նիստի օրակարգում էր: