Արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն կարանտին հայտարարելու փաթեթն ընդունվեց 1-ին ընթերցմամբ
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որով հնարավորություն կտրվի այլևս չերկարաձգել Հայաստանում առկա արտակարգ դրությունը և փոխարենը հայտարարել կարանտին:
Նախագիծն ընդունվեց 80 «կողմ» և 28 «դեմ» ձայներով:
Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբացկությունները հայտնել էին, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծերի փաթեթին: