211652_close_icon
views-count2877 դիտում article-date 18:48 05-10-2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային

«ՀՀ գլխավոր դատախազությունը խորը կսկիծով տեղեկացավ սիրելի գործընկերոջ՝ Սահակ Կարապետյանի անժամանակ մահվան մասին: Այն մեծ կորուստ է բոլորիս համար, ուստի ցանկանում ենք մեր խորին վշտակցությունը հայտնել բոլորի կողմից հարգված մարդու, բազմավաստակ և մեծ պրոֆեսիոնալի անդառնալի հեռացումի կապակցությամբ: Լինելով իր մասնագիտության և ընկերության նվիրյալը՝ նա վաստակել է իրեն բոլոր ճանաչողների սերն ու ակնածանքը: Այդ լուսավոր անհատի բարի հիշատակը կուղեկցի մեզ մեր ամբողջ կյանքի ընթացքում: Անկեղծորեն կիսում ենք Ձեր վիշտը և մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում մեր գործընկերոջ հարազատներին և մտերիմներին»,-նշված է ցավակցական հեռագրում: ՀՀ գլխավոր դատախազը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու Սահակ Կարապետյանի հուղարկավորությանը: [b] ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր